Սիմեոն Ռադև
Սիմեոն Ռադև բուլղար․՝ Симеон Радев | |
---|---|
Ծննդյան անուն | բուլղար․՝ Симеон Трайчев Радев |
Ծնվել է | հունվարի 19, 1879 |
Ծննդավայր | Resen, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 15, 1967[1] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1] |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | դիվանագետ, հրապարակախոս, պատմաբան, լրագրող, գրող, գրական քննադատ, իրավաբան և քաղաքական գործիչ |
Լեզու | բուլղարերեն և ֆրանսերեն[2] |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Ժնևի համալսարան և Գալաթասարայի վարժարան |
Պարգևներ | |
Ամուսին | Բիստրա Վինարովա |
Զավակներ | Trai͡an Radev? |
Simeon Radev Վիքիպահեստում |
Սիմեոն Ռադև (բուլղար․՝ Симеон Трайчев Радев, հունվարի 19, 1879, Resen, Օսմանյան կայսրություն - փետրվարի 15, 1967[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]), բուլղար պատմաբան, հրապարակախոս, լրագրող, դիվանագետ և գեղարվեստական քննադատ։ Պատմագրական «Ժամանակակից Բուլղարիայի կառուցողներ» աշխատության հեղինակ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմեոն Ռադևը ծնվել է 1879 թվականի հունվարի 19-ին Ռեսենում, Օսմանյան կայսրություն։ Սովորել է Ստամբուլի «Գալաթասարայ» ֆրանսիական քոլեջում։
1903-1909 թվականներին եղել է «Вечерна поща» թերթի թղթակից։ Ակտիվ լուսաբանել է Ռուսաստանում 1905-1907 թվականների հեղափոխության դեպքերը։
1910-11 թվականներին հրապարակել է պատմագրական «Ժամանակակից Բուլղարիայի կառուցողներ» աշխատությունը, որը նվիրված է եղել Բուլղարիայի երրորդ կայսրության պատմության դեպքերին. Բեռլինի կոնգրեսին, Բուլղարիայի միասնական իշխանությանը և Արևելյան Ռումելիային, սերբ-բուլղարական պատերազմին, բուլղար-ռուսական դիվանագիտական կոնֆլիկտին, Ալեքսանդր Բաթենբերգի տապալմանը, նրա վերականգնմանը և գահից հրաժարմանը, Ստեֆան Ստամբոլովի կառավարությանը և Ռուսեում և Սիլիստրայում ցույցերին։
Առաջին և Երկրորդ Բալկանյան պատերազմներում մասնակցել է որպես սպա և ռազմական թղթակից։
1913 թվականից մինչև 1940 թվականը զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ.
- 1913-1916 թվականներ՝ Ռումինիայում եղել է Բուլղարիայի դեսպան։
- 1916-1917 թվականներին Շվեյցարիայում, 1920-1921 թվականներին՝ Նիդեռլանդներում, 1923-1925 թվականներին՝ Թուրքիայում, 1925-1933 թվականներին՝ ԱՄՆ-ում, 1935-1938 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում և 1938-1940 թվականներին Բելգիայում եղել է Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան։
Սիմեոն Ռադևը մահացել է 1967 թվականի փետրվարի 15-ին Սոֆիայում՝ 88 տարեկան հասակում։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Строителите на съвременна България (Ժամանակակից Բուլղարիայի կառուցողներ), 1910—11.
- Това, което видях от Балканската война
- Македония и Българското възраждане през XIX век (Մակեդոնիա և Բուլղարական վերածնունդը 19-րդ դարում)։
- Погледи върху литературата и изкуството и лични спомени, 1965.
- Ранни спомени, 1967.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #119106671 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://archive.org/stream/lamacdoineetle00rade#page/n5/mode/2up
- ↑ Петър, Карчев (2004). През прозореца на едно полустолетие (1900 – 1950). София: Изток-Запад. էջ 21. ISBN 954321056X.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биографични бележки
- Живот в служба на България — очерк
- „"Първи сръбско-гръцки разговори за поделбата на Македония", публикувано в „Юбилеен сборник Андрей Тошев“, София, 1942 година
- „Живот в служба на България“ Очерк на живота и творчеството на Симеон Радев от Борислав Гърдев.
- Симеон Радев в родословното дърво на фамилия Хаджииванови
- „Симеон Радев и „Строителите на съвременна България“, БНТ, История.bg, 20 януари 2015
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Ռադև» հոդվածին։ |
|
- Հունվարի 19 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Փետրվարի 15 մահեր
- 1967 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- Գալաթասարայի վարժարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բուլղարացի գրողներ
- Բուլղարացի լրագրողներ
- Բուլղարացի դիվանագետներ
- Բուլղարացի պատմաբաններ
- Բուլղարիայի քաղաքական գործիչներ
- Բուլղարացի իրավաբաններ
- Բուլղարացի հրապարակախոսներ